Ֆրանսիան առաջին անգամ Չինաստանին է հանձնել կաշառակերության մեջ մեղադրվող փախստականի
ՄիջազգայինՖրանսիան Չինաստանի հետ կասկածյալներին արտահանձնելու մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ պաշտոնական Պեկինին է հանձնել կաշառակերության մեջ մեղադրվող փախստականի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ֆրանսիան եւ Չինաստանը արտահանձնման մասին համաձայնագիրը ստորագրել էին 2007-ին։ Չինաստանն այն վավերացրել էր 2008-ին, իսկ Ֆրանսիան՝ միայն 2015–ին։ Դրա պատճառը Չինաստանում մահապատիժ կիրառելու շուրջ ֆրանսիացի օրենսդիրների մտավախությունն էր։
«Աղվեսների դեմ որս 2016» հատուկ գործողության շրջանակներում Չինաստան է արտահանձնվել Չեն ազգանունով մի կասկածյալ, որին հետախուզում էին տնտեսական հանցագործությունների կասկածանքով։
Թե ինչ պաշտոն է նա զբաղեցրել հանցագործությունները կատարելու պահին, չի հաղորդվում։
Ոստիկանության տեղեկություններով՝ կասկածյալը 2009–ից 2012–ի մայիսն ընկած ժամանակահատվածում ավելի քան 3 մլն դոլար է յուրացրել բյուջետային միջոցներից։