Բրիտանիայի արտգործնախարարը ազդարարել է ԻՊ-ին պատասխանատվության կանչելու արշավ սկսելու մասին
ՄիջազգայինԲրիտանիայի արտգործնախարարը Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նախարարական հանդիպման ժամանակ հայտնել է, որ սկսում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը արդարադատության առաջ պատասխանատվության կանչելու արշավ, փոխանցում է «ՌՒԱ Նովոստին»:
«Ես կարծում եմ մենք պարտավոր ենք հասնել նրան, որ այս արդարադատությունը իրագործվի»,- հայտնել է նախարարը: «Մենք միասնական ենք ԻՊ դեմ պայքարում ու ես կարծում եմ՝ մենք պետք է միավորվենք նրանց արդարադատության առաջ պատասխանատվության կանչելու գործում»,- կոչ է արել Ջոնսոնը
Նա շեշտել է, թե որքան կարեւոր է, որ արշավին միանան հնարավորինս շատ ոչ թե պարզապես պետություններ, այլեւ ոչ կառավարական կազմակերպություններ, նաեւ նրանք, ովքեր տուժել են խմբավորման դաժանությունից
Ջոնսոնի նախաձեռնությունը նաեւ աջակցել է բրիտանացի հայտնի փաստաբան ու դերասան Ջորջ Քլունիի կին Ամալ Քլունին: