Ֆրանսիան չի ճանաչում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները
ՄիջազգայինՖրանսիան հրաժարվել է ճանաչել Ղրիմի տարածքում ՌԴ Պետդումայի ընտրությունները: RFI-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ֆրանսիական ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
«Ֆրանսիան չի ճանաչում սեպտեմբերի 18-ին Ղրիմում անցկացված քվեարկության ո՛չ կազմակերպման օրինականությունը, ո՛չ արդյունքները: Մեր դիրքորոշումը հայտնի է եւ անփոփոխ. ինչպես Եվրամիությունն ու միջազգային ամբողջ հանրությունը՝ Ֆրանսիան չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը»,- ասված է հայտարարությունում: