Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքն իրական է
ՄիջազգայինԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքն իրական է, բայց այդպիսին է նաեւ ամերիկացիների վճռականությունը: ABCnews-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ խոսելով անցյալ հանգստյան օրերին Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում տեղի ունեցած պայթյունների մասին:
«Այդ սպառնալիքն իրական է, բայց այդպիսին է նաեւ մեր վճռականությունը: Ամերիկացիները չեն թաքնվելու, մենք հաղթելու ենք: Մենք պաշտպանելու ենք մեր երկիրը, եւ մենք հաղթելու ենք չարին, ահաբեկիչների գաղափարախոսությանը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ միշտ հանդես է եկել ԱՄՆ ժամանողներին խստորեն ստուգելու համակարգի օգտին, եւ խոսքը միայն մշտական բնակություն հաստատողների մասին չէ, հարկավոր է բարելավել նաեւ վիզայի տրամադրման համակարգը:
«Եկեք հիշենք, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին: Նրանք փախստականներ չէին, որոնք հայտնվել էին օդանավերում եւ հարձակվել մեր երկրի վրա»,- հավելել է նախագահի թեկնածուն: