Թրամփը Սպիտակ տանը մեղադրել է ԻՊ-ի կողմից սպառնալիքը նվազեցնելու մեջ
ՄիջազգայինԱՄՆ Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը Սպիտակ տանը մեղադրել է «Իսլամական պետության» կողմից սպառնալիքը նվազեցնելու մեջ՝ հավելելով, որ այդ սպառնալիքն աճել է նախագահ Օբամայի վարչակազմի օրոք: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Սպառնալիքի նվազեցումը, որն Օբամայի վարչակազմի թողտվությամբ նյութականացավ, վտանգ է ստեղծում մեզ բոլորիս համար եւ հերթական անգամ հիշեցնում, որ նոր ղեկավարություն է պետք ծայրահեղական իսլամական ահաբեկրության դեմ պայքարում»,- ասված է Թրամփի մամուլի խոսնակ Ջեյսոն Միլլերի հայտարարությունում:
Հայտարարությունը հրապարակվել է Նյու Յորքի Չելսի շրջանում հանգստյան օրերին տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետեւանքով 29 մարդ տուժեց: Եվս մեկ պայթուցիկ սարք հայտնաբերվեց Չելսիից քիչ հեռու, 6 պայթուցիկ էլ՝ Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ քաղաքում: