Միգրացիոն ճգնաժամը նոր գլոբալ մոտեցում է պահանջում. Թերեզա Մեյ
ՄիջազգայինՄիգրացիոն ճգնաժամի լուծումը միջազգային հանրությունից պահանջում է նոր արդյունավետ և գլոբալ մոտեցում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակում համաքաղաքական քննարկման մեկնարկի նախօրեին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Ողջ աշխարհում մենք տեսնում ենք բնակչության միգրացիայի աննախադեպ մակարդակ, և մենք պետք է աշխատենք միասին՝ գտնելու լավագույն պատասխանը, որը կկենտրոնանա մեր մարդասիրական ջանքերի վրա այն փախստականների համար, ովքեր պաշտպանության սուր կարիք ունեն»,- բրիտանացի վարչապետի խոսքերն է մեջբերում Դաունինգ-սթրիթի մամլո ծառայությունը։ Վարչապետը նշել է, որ միգրացիայի խնդիրը «անհետաձգելի հարց» է։