ՄԱԿ–ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության միջեւ համաձայնագիր է ստորագրվել
ՄիջազգայինՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ փախստականների եւ միգրանտների գագաթնաժաողովի շրջանակներում կայացել է ՄԱԿ–ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության միջեւ համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։
Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Լեյսի Սվինգը այդ համաձայնագիրը պատմական է անվանել։ Նա նշել է, որ ժամանակակից պայմաններում միգրացիան անխուսափելի է, եւ այդ գործընթացը կառավարելը գլոբալ մակարդակով նոր մոտեցումներ է պահանջում։