Ստամբուլում կրկնակի ձերբակալել են տղամարդուն, որը շորտի պատճառով հարձակվել էր կնոջ վրա
ՄիջազգայինՍտամբուլի ոստիկանությունը երկրորդ անգամ ձերբակալել է Թուրքիայի քաղաքացի Աբդուլլա Չաքիրօղլուին, որն ավտոբուսում 23-ամյա աղջկա էր ծեծել, որովհետեւ վրդովվել էր, որ նա հասարական վայրում է հայտնվել շորտով, հայտնում է Hurriyet թերթը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չաքիրօղլուն ավտոբուսում ծեծել է А-ին, որովհետեւ նրան դուր չի եկել կնոջ չափից ավելի բաց զգեստը, որը չի համապատասխանում իսլամի նորմերին: Նրան ձերբակալել են մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, սակայն հետագայում կալանքից ազատել են դատախազի թույլտվությամբ:
Չաքիրօղլուն երկուշաբթի կրկին ձերբակալվել է «հասարակությունում թշնամանք հրահրելու մեղադրանքով» այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում բողոքի արշավ է սկսվել նրա ազատ արձակման դեմ: Նրա հարձակման հետեւանքով տուժած կինը եւս իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ իրեն վիրավորած մարդն ազատ է արձակվել: