Ռուսաստանում կրակել են երեք ադրբեջանցու վրա
ՄիջազգայինՌԴ Գատչինա քաղաքում՝ բարի մոտ, կրակել են երեք կովկասցիների վրա: «Օպերատիվ պաշտպանություն» լրատվական գործակալության տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին վաղ առավոտյան Գատչինայի հանրապետական հիվանդանոցի ընդունարան են դիմել Ադրբեջանի երեք քաղաքացիներ: 20-ամյա կովկասցին ձախ դաստակի հրազենային վիրավորում ուներ եւ նախադաստակի բեկորային կոտրվածք: 22-ամյա կովկասցու մոտ գրանցվել է պարանոցի եւ աջ ազդրի հրազենային վիրավորում եւ կոկորդի սալջարդ: Իսկ նրանց 27-ամյա հայրենակիցը ստացել էր աջ ներբանի հրազենային վիրավորում:
Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրանց թույլ են տվել տուն գնալ:
Տուժողների պնդմամբ՝ նախօրեին Գատչինայի Հոկտեմբերի 25-ի պողոտայում գտնվող բարի մոտ վիճաբանության ժամանակ իրենց վրա անհայտ անձն է կրակել: Այդ տարածքում տեսահսկում չի իրականացվում: Կատարվում է փաստի ստուգում: