Մերկելը հիասթափված է Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության գրանցած արդյունքից
ՄիջազգայինԱնգելա Մերկելը անբավարար է գնահատել Բեռլինի խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության գրանցած արդյունքը։ Այս մասին Գերմանիայի կանցլերն ասել է սեպտեմբերի 19-ին՝ մեկնաբանելով իր ղեկավարած Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության գրանցած արդյունքները, որոնք ռեկորդային ցածր են եղել՝ 17.6 տոկոս։ Դրանց արդյունքում կուսակցությունը դուրս է մնացել կոալիցիոն մայրաքաղաքային կառավարության կազմից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Արդյունքը հիասթափեցնող է եւ անբավարար»,– ասել է Մերկելը։
Նրա խոսքով՝ դրա պատճառը եղել է նաեւ միգրացիոն քաղաքականությունը։ Սակայն կանցլերը վստահ է, որ խնդիրն, ամենայն հավանականությամբ, այն է, որ Գերմանիայի կառավարությունը բնակչությանը վատ է բացատրում իր քաղաքական կուրսը։
«Ես շարունակելու եմ աշխատել այդ ուղղությամբ»,– վստահեցրել է կանցլերը։