AirBaltic օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ռիգայում՝ անսարքության պատճառով
ՄիջազգայինՌիգայի միջազգային օդանավակայանում տեխնիկական անսարքության պատճառով AirBaltic ավիաընկերությանը պատկանող օդանավը թռիչքից հետո հետ է վերադարձել: Այս մասին հայտնել է օդանավակայանի հասարակական հարաբերությունների հարցերի մասնագետ Գվիդո Ձերվեն, հաղորդում է լատվիական LETA գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների, թռիչքից հետո պարզվել է առջեւի շասսին անսարքություն ունի, եւ անձնակազմը որոշել է վերադառնալ Ռիգա:
Նշվում է, որ օդանավում եղել է 63 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ: Ներկայումս նրանք գտնվում են օդանավակայանի տերմինալում: