Պուտին. ԱՊՀ երկրները ցանկանում են համագործակցությունը որպես լիարժեք կազմակերպություն պահպանել
ՄիջազգայինԱՊՀ երկրները ցանկանում են համագործակցությունը որպես լիարժեք միջազգային կազմակերպություն պահպանել, մենք զուգահեռ կառույցների կարիք չունենք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՊՀ 25-ամյակին ենք մոտեցել գործնականում միասնական կարծիքով: Այ դա է, իմ կարծիքով, ԱՊՀ-ն որպես լիարժեք միջազգային կառույց պահպանելու անհրաժեշտության արդյունքների տեսակետից ամենագլխավորը»,- ասել է Պուտինը:
«Բոլորը կարծում են,- դրան է հանգում նաեւ իմ կարծիքը,- որ զուգահեռ կառույցներն, իհարկե, պետք չեն: Այն ամենը, որը խանգարում է առաջ ընթանալուն, այն ամենը, որը բյուրոկրատացնում է եւ գործում է ի օգուտ իր՝ տվյալ դեպքում, այսպես կոչված, միջազգային բյուրոկրատիայի, այդ ամենը պետք է փոխակերպվի եւ այլ ձեւեր ընդունի, որոնք ուղղված կլինեն մեր երկրների առջեւ ծառացած կոնկրետ խնդիրների լուծմանը»,- հայտարարել է ՌԴ նախագահը: