Պուտինի օգնական. ԵԱՏՄ-ի խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերին Մոսկվայում
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական ընկերակցության (ԵԱՏՄ) խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին` Մոսկվայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մոսկվայում պետք է մեր Եվրասիական կազմակերպության հերթական պլանային նիստն անցկացվի, այդ նիստը դեկտեմբերին կլինի` Մոսկվայում գագաթնաժողով կանցկացվի», — ասել է նա:
Ավելի վաղ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կոչ էր արել ավելի արդյունավետորեն առաջ մղել ԵԱՏՄ-ի եւ «Մետաքսի ճանապարհի» ռազմավարությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարությունների համադրման գործընթացը: