Ղրղզստանն ու Տաջիկստանը մտադիր են ավարտել պետական սահմանը գծելու աշխատանքները
ՄիջազգայինՂրղզստանն ու Տաջիկստանը մոտ ժամանակներս կշարունակեն երկու երկրների միջեւ պետական սահմանը գծելու աշխատանքները: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ին՝ Բիշքեկում Տաջիկստանի եւ Ղրղզստանի փոխվարչապետեր Ազիմ Իբրոհիմի եւ Ժենիշ Ռազակովի հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տաջիկստանի վարչապետ Ազիմ Իբրոհիմը Բիշքեկ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու, որը կայացել էր սեպտեմբերի 16-ին: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության ակտիվացման հարցերը: «Մասնավորապես փոխվարչապետերը քննարկել են պետական սահմանի հստակեցման եւ ճշգրտման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանը ձգվում է 970 կմ, ընդ որում, դրա մոտ կեսի տեղամասերը հստակ որոշված չեն: