Լրագրող Ռաուֆ Միրկադիրովին թույլ են տվել հեռանալ Ադրբեջանից
ՄիջազգայինԼրագրող Ռաուֆ Միրկադիրովը լքել է Ադրբեջանն ու մեկնել Գերմանիա: Այս մասին haqqin.az–ին հայտնել է ինքը Ռաուֆ Միրկադիրովը:
Հիմա լրագրողը գտնվում է Ֆրանկֆուրտում, որտեղից կմեկնի Վարշավա՝ դասընթացների: Հետո նա մտադիր է այցելել իր ընտանիքին, որը Շվեյցարիայում է գտնվում:
Ընդ որում Միրկադիրովը հստակ պատասխան չի տվել այն հարցին, արդյոք ինքը մտադիր է Ադրբեջան վերադառնալ:
Հիշեցնենք, որ Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել էր 2014-ի ապրիլին: Նրան մեղադրում էին Հայաստանի օգտին լրտեսության մեջ, իսկ անցած տարվա դեկտեմբերին լրագրողին 6 տարվա ազատազրկման էին դատապարտել: Հետագայում,սակայն, լրագրողին ազատ էին արձակել: