Սիրիայի ընդդիմությունը հրադադարն օգտագործում է ուժերի վերականգնման համար
ՄիջազգայինՍիրիայի ընդդիմությունը կրկին հրադադարն օգտագործում է մարտունակության վերականգնման և 3 շրջաններում վերադասավորման համար, հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հրադադարի կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն
«Իրադրության զարգացումը վկայում է այն մասին, որ «չափավոր ընդդիմությունը» հերթական անգամ օգտագործում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը մարտունակության վերականգնման և Հալեպ, Համա ու Հոմս շրջաններում վերադասավորման համար»,- նշել է Սավչենկոն:
Նրա խոսքերով՝ Սիրիայում անցյալ օրերի ընթացքում 39 անգամ գնդակոծվել են կառավարական ուժերի դիրքերը, աշխարհազորի ստորաբաժանումները և խաղաղ բնակչությանը:
Սավչենկոն նաև հայտնել է, որ միաժամանակ աճում է ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը և նրանց կողմից գնդակոծումները: