Չինաստանի Չժեցզյան նահանգից թայֆունի պատճառով ավելի քան 140 հազար մարդ է տարհանվել
Միջազգային- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգից «Մերանտի» թայֆունի պատճառով ավելի քան 140 հազար մարդ է տարհանվել: «Սինհուայի» փոխանցմամբ չորս մարդ է զոհվել, իսկ երկուսն էլ անհետ կորել: Տնտեսական ուղիղ վնասը 1 մլրդ 174 մլն յուան է գնահատվում:
Չժեցզյան նահանգում միջինը 140 մմ տեղումներ են գրանցվել: Նահանգի 26 հիդրոկայանների գրանցած տեղումների քանակը գերազանցել է 400 մմ-ը:
Հորդառատ անձրեւների պատճառով նահանգի լճերում ու գետերում բարձրացել է ջրի մակարդակը: Սեպտեմբերի 16-ին նահանգի գետերում ջրի չափման 40 կետերում ջրի մակարդակը գերազանցել է կրիտիկական նիշը:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram