Դիժոնում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 21-ի
ՄիջազգայինՖրանսիայի Դիժոն քաղաքում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 21-ի: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ 15 մարդ է հոսպիտալացվել, 2-ը շատ ծանր վիճակում են, իշխանությունները բացառում են ահաբեկչության վարկածը:
Նախնական տվյալներով պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը: Փլատակների տակ հայտնաբերվել են գազի բալոններ, քանի որ շենքը գազիֆիկացված չի եղել՝ բնակիչները սեփական ցանկությամբ գազի բալոններ են տեղադրել: