Ադրբեջանի գլխավոր դատախազը դժգոհություն է հայտնել ուկրաինացի գործընկերոջը՝ կապված ադրբեջանցիների դեմ բռնության փաստի հետ
ՄիջազգայինԱդրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը դիմել է Ուկրիանայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին՝ Ուկրաինայում վերջին շրջանում ադրբեջանցիների նկատմամբ նկատվող բռնության դեպքերի առնչությամբ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
Ուղերձում խստագույնս քննադատվում են ադրբեջանցիների նկատմամբ բռնության դեպքերը, այդ թվում՝ Պոկրովսկում Անդուլլահ Աբդուլաեւի դիտավորյալ սպանությունը եւ խոշոր չափի գումարի յուրացումը, որը Ադրբեջանի Խաչմազսկի շրջանից էր, երկու ավտոմեքենաների պայթեցումը, որը պատկանում էր այդ քաղաքում գործող «Ադրբեջան» միության նախագահ Շաին Բեյլյարովին, Դոնեցկի մարզում՝ Իլգար Աշուրովի դիտավորյալ սպանությունը եւ խոշոր չափի գումարի ու նրա մեքենայի յուրացումը, Խերսոնի մարզում՝ ձեռնարկատեր Թաբրիզ Ալեքպերովի դաժան սպանությունը եւ այլ հանցագործություններ:
Ուղերձում ընդգծված է, որ այդ իրադարձությունները հանրության շրջանում լայն արձագանք են ստացել, եւ պահաջվում է արդար եւ օբյեկտիվ քննություն՝ քրեադատավարական օրենսգրքի եւ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, նաեւ համոզվածություն է հայտնվում, որ առաջիկայում համանման գործողություններին անպայման իրավական գնահատական կտրվի: