Պակիստանում մզկիթում պայթյունի հետեւանքով առնվազն 16 մարդ է զոհվել
ՄիջազգայինՊակիստանի մզկիթներից մեկում որոտացած պայթյունի հետեւանքով առնվազն 16 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորում ստացել: Reuters-ի փոխանցմամբ մահապարտ ահաբեկիչը ներխուժել է մզկիթ ու բղավել «Ակբար Ալլահ», որից հետո հզոր պայթյուն է որոտացել: