Վաշինգթոնը չի ճանաչելու Ղրիմի ընտրությունների արդյունքները
ՄիջազգայինՎաշինգթոնը չի ճանաչելու ՌԴ Պետդումայի ընտրությունների այն մասի արդյունքները, որոնք անցնելու են «Ղրիմի բռնակցված տարածքում»: Պետդեպարտամենտի այս դիրքորոշման մասին բարձրաձայնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, գրում է ЛIГА.net –ը:
«Մենք չենք ճանաչի Պետդումայի ընտրությունները, որոնք անցնում են Ղրիմի տարածքում»,- նշել է նա:
Ընդ որում դիվանագետը հստակ պատասխան չի տվել այն հարցին՝ արդյոք հնարավոր է, որ չճանաչեն նաեւ Պետդումայի այն պատգամավորներին, որոնք ընտրվել են կուսակցական ցուցակով միասնական դաշնային օկրուգում: «Որպես Ուկրաինայում ԱՄՆ դեսպան՝ ես պետք է սահմանափակվեմ Ուկրաինային վերաբերող հարցերով: Այս պահին միակ բանը, որ կարող եմ ասել այդ առթիվ, վստահեցնելն է, որ մենք չեն ճանաչում Ղրիմում ընտրությունների արդյունքները»- շեշտել է նա: