Օհայո նահանգում ոստիկանը 13-ամյա դեռահասի է սպանել
ՄիջազգայինԱՄՆ Օհայո նահանգում ոստիկանը 13-ամյա դեռահասի է սպանել:SkyNews-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ ցերեկը Կոլումբուս քաղաքում: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել զինված կողոպուտի մասին ահազանգով:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններին տուժած կինը պատմել է, որ մի քանի մարդ իրենից փող են պահանջել, իսկ մեկի մոտ էլ ատրճանակ է եղել: Ոստիկանները նկատել են երեք կասկածյալներին, որոնք համապատասխանում էին տուժածի նկարագրությանը: Բայց նրանց հետ զրուցել չի հաջողվել, քանի որ երեքն էլ փախուստի են դիմել: Հետապնդման ժամանակ նրանցից մեկը հանել է ատրճանակը: Ոստիկանները կրակ են բացել: 13-ամյա Թայրի Քինգը մահացել է հիվանդանոցում: Ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ պնեւմատիկ ատրճանակ է եղել՝ լազերային նշանառությամբ: