Իտալիայի կառավարությունը սեպտեմբերի 26-ին կորոշի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացման ամսաթիվը
ՄիջազգայինԻտալիայի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստի ընթացքում կորոշի խորհրդարանի ընդունած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի ամսաթիվը: Այդ մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ հանրաքվեն կանցկացվի նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Նրա խոսքով, ամսաթիվը կորոշվի կառավարության նիստի ընթացքում:
Գործակալությունը նշում է, որ Ռենցիի կառավարության ապագան կարող է կախված լինել բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի արդյունքներից, որոնք նախատեսում են Սենատի դերի նվազեցում եւ իշխանության շրջանային մարմինների լիազորությունների սահմանափակում: