Եվրահանձնաժողովը ստեղծել է աշխատանքային խումբ՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների համար
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը ստեղծել է աշխատանքային խումբ՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների համար, կառույցը գլխավորել է ներքին շուկայի հարցերով նախկին եվրահանձնակատար Միշել Բարնյեն: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
«Եվրոպական հանձնաժողովը ստեղծել է աշխատանքային խումբ՝ Միշել Բարնյեի գլխավորությամբ, ԵՄ-ի մասին համաձայնագրի 50-րդ հոդվածով (ԵՄ-ից դուրս գալու մասին) Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների պատրաստման և անցկացման համար՝ նկատի առնելով նրա ապագա հարաբերությունները ԵՄ-ի հետ: Աշխատանքային խումբը Եվրահանձնաժողովի հետ կհամակարգի աշխատանքը այդ բանակցությունների հետ կապված բոլոր ռազմավարական, օպերացիոն, իրավաբանական և և ֆինանսական հարցերում»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: