Ուկրաինայում ընթացել է «Պոդոլյայի հայերը. Պատմություն եւ արդիականություն» համաժողովը
ՄիջազգայինՈւկրաինայի Հայերի միության գիտական գործունեությունը առանցքային է երկրում հայագիտության ուսումնասիրման հարցերում: Այդ մասին հայտնել է լեհ հայագետ Դորոտա Զիենտեկը, որը մասնակցում էր «Պոդոլյայի հայերը. Պատմություն եւ արդիականություն» գիտապրակտիկ համաժողովին, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Նրա խոսքով, կազմակերպության հովանու ներքո մեծ թվով գիտաժողովներ են անցկացվում, հրապարակվում են աշխատանքների ժողովածուներ, նոր գրքեր են տպվում: «Տվյալ աղբյուրները կարեւոր տեղեկատվական ռեսուրս են ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Լեհաստանի հայագետների համար» – նշել է Դորոտա Զիենտեկը:
Մոգիլեւ-Պոդոլսկում հայկական եկեղեցու 225-ամյակին նվիրված համաժողովը կազմակերպվել էր Ուկրաինայի Հայերի միության, «Վիննիչինայի հայ համայնք» շրջանային կազմակերպության, Ուկրաինայի Գավառագետների ազգային միության Վիննիցայի շրջանային կազմակերպության, Ուկրաինայի ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի Վիննիցայում «Պոդոլյայի պատմության հետազոտական կենտրոնի» մասնաճյուղի ներկայացուցիչների կողմից
Ֆորումի շրջանակում ուկրաինացի եւ օտարերկրացի հայտնի գիտնականները զեկույցներ են ներկայացրել, որոնք թեմաների լայն սպեկտր են ընդգրկում եւ բացահայտում են Պոդոլյայի հայերի պատմության, մշակութային կյանքի, ճարտարապետության եւ ոգեղենության էջերը:
Վիննիցայում «Պոդոլյայի հայերը. Պատմություն եւ արդիականություն» միջազգային գիտապրակտիկ համաժողովի մասնակիցները ներկա են եղել նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակին խաչքարի օծմանը: