Ուսումնավարժանքի ժամանակ աշխարհի ամենամեծ զբոսանավի վրա նավաստի է զոհվել
ՄիջազգայինՄարսելի նավահանգստում միջադեպի արդյունքում աշխարհի ամենամեծ զբոսանավի՝ «Harmony of the Seas»-ի անձնակազմի անդամ է զոհվել, եւս 4 մարդ տուժել է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նավի անձնակազմը մասնակցում էր տեխնիկայի անվտանգության ուսումնավարժանքի, երբ նավակներից մեկն անսպասելիորեն պոկվել է հինգերորդ տախտակամածից: Նավակում 5 մարդ է եղել: Նավաստիներից մեկը զոհվել է, մյուս 4-ը վիրավոր են. նրանցից երկուսի վիճակը ծանր է:
«Harmony of the Seas» զբոսանավը կարող է ավելի քան 8 հազար մարդու տեղավորել՝ ներառյալ անձնակազմի անդամները: Նավի բարձրությունը շուրջ 70 մետր է, ինչը գերազանցում է 25 հարկանի շենքի բարձրությունը:
Զբոսանավի շինարարությունը 1 մլրդ 132 մլն դոլար է արժեցել: Դրա վրա 20 ռեստորան եւ 23 լողավազան կա: