ԵՄ-ն պետք է ընդլայնի տեսլականը Թուրքիայի հետ հարաբերություններում
ՄիջազգայինԵվրամիությունը չպետք է Թուրքիայի հետ հարաբերություններն ընկալի՝ գնահատելով բացառապես երկրի նախագահ Էրդողանի գործողությունները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
«Մենք պետք է ընդլայնենք մեր տեսլականը: Հարկավոր է այդ երկրին նայել ամբողջությամբ, այլ ոչ թե կենտրոնանալ նախագահի ուղղությամբ»,- Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ԵՄ-Թուրքիա հարաբերություններին վերաբերող քննարկումնեի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է եվրահանձնակատարը: