Քուրդ զինյալները Թուրքիայի արևելքում պայթյունը անվանել են վրեժ կողմնակիցների սպանության համար
ՄիջազգայինՔրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապ ունեցող կայքում հրապարակվել է հայտարաություն, որի համաձայն պայթյունը եղել է վրեժ թուրքական անվտանգության ուժերի կողմից երիտասարդ քրդերի սպանության և շրջանների ղեկավարների պաշտոնից ազատման համար՝ «քուրդ ժողովրդի կամքին հակառակ», հայտնում է BBC-ն:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան: Պայթուցիկներով լիցքավորված ավտոմեքենան պայթեցվել է քաղաքապետարանի և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակների մոտ:
Նախօրեին Թուրքական իշխանությունները պաշտոններից ազատել են առավելապես քրդերով բնակեցված շրջանների 24 ընտրված ղեկավարների՝ ՔԱԿ-ի հետ կապ ունենալու կասակծանքով: Դա քուրդ բնակչության մեջ առաջացրել է բողոքներ: