ԵԽ-ում համարում են, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ուղղված են քրդերի դեմ
ՄիջազգայինՍիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ուղղված են ավելի շատ քրդերի դեմ, քան ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման, համարում է Մեծ Բրիտանիայից ԵԽ պատգամավոր Չարլզ Թանոքը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ցավոք, Թուրքիայի համար հիմնականում առաջնահերթ է եղել խանգարել քրդերի ինքնապաշտպանությանը, քան կանխել ԴԱԻՇ-ի տարածումը»,- ասել է նա, ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որտեղ տեղի են ունենում ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ դեբատներ: