ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոց Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին ԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել է


5 վտանգավոր երկրներ՝ միջուկային զենքով ու ռազմական ամբիցիաներով

Միջազգային

1945թ.-ի հուլիսի 16-ին «Մանհեթեն նախագծի» միջուկային զենքի առաջին փորձարկմանը հետևելուց հետո ֆիզիկոս Ջ. Ռոբերտ Օփենհեյմերը, ով այն ստեղծելու համար տարիներ էր ծախսել, բարձրաձայն ասաց.

Այժմ ես դարձա Մահը՝ աշխարհները կործանողը։

Միջուկային զենքերի ի հայտ գալը տեխնոլոգիաների նոր մակարդակ երևան բերեց և կործանման ու ահաբեկման նոր կարողություններով օժտեց մարդկությանը։

Ստորև ներկայացնում ենք այն 5 երկրներ, որոնք իրենց միջուկային զենքով այնպիսի վտանգներ են իրենցից ներկայացնում, որն աննախադեպ ու աներևակայելի էր մինչև 1945թ.-ի այն օրը։

 5  Իսրայել. «Բաց գաղտնիք», որը սրում է տարածաշրջանային լարվածությունը

NUKEisrael

Իսրայելն առանձնահատուկ տեղ է գրավում «միջուկային ակումբում»։ Երկրի կառավարությունը երբեք հասարակայնորեն չի ընդունել միջուկային զենք արտադրելու կամ ունենալու փաստը։ Չնայած «միջուկային անորոշության» այս քաղաքականությանն ու դաշնակիցների (ինչպես օրինակ՝ ԱՄՆ) խուսափողական վերաբերմունքին՝ իսրայելական միջուկային զենքերի առկայության մասին հայտարարություններ անելիս շատ մասնագետներ հավատացած են, որ կասկած չկա, որ Իսրայելը միջուկային զենք ունի։

Իսրայելի պաշտոնական քաղաքականությունը կայանում է նրանում, որ այն առաջինը չի լինի, ով կօգտագործի իր միջուկային զենքը Մերձավոր Արևելքում, ինչը նշանակում է, որ երկիրը չի փորձարկի կամ հասարակայնորեն չի ընդունի իր միջուկային ռազմական կարողությունները։

Չնայած Իսրայելի վարած այսպիսի քաղաքականությունը մասնակիորեն իր արաբ հարևաններին ու Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց հեռու պահելն է, այնուամենայնիվ, Իսրայելի միջուկային զենքի «բաց գաղտնիքը» տարածաշրջանային որոշ լարվածություն է առաջացրել։ Բացի տարածաշրջանային հակամարտությունների դեպքում Իսրայելի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառումից՝ որոշ մասնագետներ ենթադրում են, որ աշխարհի տերությունները հնարավոր է անտեսեն Եգիպտոսի և Սիրիայի քիմիական զենքի վտանգները՝ պատճառաբանելով նրանց քայլը որպես միջուկային զենքով զինված Իսրայելին զսպելու միջոց։

 4  Պակիստան. միջուկային մրցակցություն, ռազմատենչ կառավարություն

NUKEpakistan

Պակիստանն այժմ մոտավորապես 120 միջուկային մարտագլուխներ ունի։ Չնայած այս թիվը հարաբերականորեն փոքր է, Պակիստանի արսենալն աշխարհի ամենաարագ աճող արսենալներից մեկն է, որը մասնագետների պնդմամբ մինչև 2025թ.-ը կարող է Պակիստանը դարձնել աշխարհի երրորդ ամենախոշոր միջուկային արսենալն ունեցող երկիրն ԱՄՆ-ից ու Ռուսաստանից հետո։

Պակիստանի միջուկային արսենալն իրենից վտանգ է ներկայացնում մի քանի պատճառներով։ Պակիստանը չի ստորագրել միջուկային զենքի չտարածման միջազգային համաձայնագիրը և միջուկային տեխնոլոգիաներ է մատակարարել այնպիսի խարդախ պետությունների, ինչպիսին Հյուսիսային Կորեան է։ Երկիրը նաև հրաժարվել է ընդունել միջուկային զենքի մասին «ոչ առաջնային օգտագործման քաղաքականությունը», ինչը ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում Պակիստանը կարող է իր միջուկային զենքերն օգտագործել թշնամի Հնդկաստանի դեմ, ում հետ նախկինում երեք պատերազմների մեջ է ներգրավված եղել։ Պետք է նշել, որ Հնդկաստանը նույնպես միջուկային զենք ունի, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում այս տարածաշրջանում լարվածությունը, քանի որ այս երկրները կարող են զենքերը միմյանց դեմ օգտագործել։ Բացի այդ, հարկ է նշել, որ Պակիստանի միջուկային զենքը գտնվում է ռազմատենչ կառավարության ձեռքում, որը ենթադրյալ կապեր ունի ծայրահեղական խմբավորումների հետ, ինչը մեծացնում է հավանականությունը, որ միջուկային զենքը կարող է հայտնվել ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում։

 3  Ռուսաստան. հսկայական միջուկային արսենալ և ագրեսիվ ռազմական ամբիցիաներ

NUKErussia

Ավելի քան 4500 միջուկային զենքով Ռուսաստանն աշխարհի ամենախոշոր միջուկային տերություններից մեկն է։ Բացի միջուկային այսպիսի զինամթերքի վթարի հնարավոր ռիսկերից՝ Ռուսաստանի միջուկային զենքերը նաև ընգծում են երկրի կառավարության աճող ռազմական ամբիցիաները։

2014թ.-ին Ղրիմի անեքսիան Ուկրաինայում և պրոռուսական անջատողականներին աջակցելն ագրեսիվ դիրքորոշում է ենթադրում այլ երկրների նկատմամբ։ 2015թ.-ի հունիսին Պուտինը նշեց, որ Ռուսաստանը 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կավելացնի իր արսենալին՝ մասամբ դրա սահմանների մոտ տեղադրված հակահրթիռային համակարգերի պատճառով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգն այս քայլը որակեց որպես «ռազմական սպառնալիք»։

 2  ԱՄՆ. միջուկային զենքի տեղակայման պատմություն և միջուկային պատահարներ

ԱՄՆ-ն միջուկային զենք ունեցող միակ երկիրն է, որը երբևէ այն օգտագործել է պատերազմական նպատակներով՝ ռմբակոծելով Հերոսիման և Նագասակին 1945թ.-ին։ Ավելի քան 100,000 մարդ զոհվեց, և տասնյակ հազարավոր մարդիկ տուժեցին ճառագայթումից։ Նախագահ Թրումանը հայտարարեց, որ ցամաքային հարձակումն անհրաժեշտ քայլ էր ճապոնացիների հանձնվելը երաշխավորելու համար, և պաշտոնապես հաստատել էր միջուկային զենքի կիրառումը՝ հույս ունենանով դրանով վերջ դնել պատերազմին։ Ռմբակոծումից վեց օր հետո Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հայտարարեց երկրի հանձնվելու մասին։

Մինչ այսօր հակասությունները շարունակում են բորբոքվել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ԱՄՆ-ի միջուկային զենք օգտագործելն արդարացված էր։ Ինչևէ, ԱՄՆ-ի կողմից ներկայացրած ներկա վտանգը հիմնականում ոչ թե ռազմական դրության ժամանակ զենքի օգտագործումն է, այլ վթարի հավանականությունը։ 1950թ.-ից ԱՄՆ 32 պատահարներ է գրանցել՝ միջուկային զենքի հետ կապված։ Այս վտանգավոր պատահարներից մի քանիսը մոտ էին կործանարար ազդեցությանը. այդ թվում՝ 1961թ.-ին երկու 4 տոննայանոց ջրածնային ռումբերի բացթողումը Հյուսիսային Կարոլինայի վրա այն բանից հետո, երբ դրանք տեղափոխող ինքնաթիռը փչացավ թռիչքի ճանապարհին։ Բարեբախտաբար, անվտանգության մեխանիզմներն աշխատեցին՝ կանխելով հնարավոր կործանարար պայթյունը։ 2007թ.-ին միջուկային մարտագլուխները պատահականորեն ամրացված էին մնացել անօդաչու ինքնաթիռներին ու այդպես շրջել երկրի շուրջ մի ամբողջ օր, մինչև որ Օդուժը նկատել էր դա։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտ է ունեցել։ Ավելի քան 5000 միջուկային զենքերը մեծացնում են վտանգավոր վթարային պատահարների հավանականությունը։

 1  Հյուսիսային Կորեա. անկանխատեսելի գործողություններ, ագրեսիվ հայտարարություններ

northkoreanuke

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, ինչպես նաև հենց ինքը՝ երկիրը, անկանխատեսելիության մշուշով է պատված, և դժվար է որևէ բան հասկանալ կամ կանխատեսել։ Հյուսիսային Կորեան միջուկային զենքի 3 փորձարկում է իրականացրել և մյուս երկրների միջուկային արսենալի համեմատ միջուկային ավելի քիչ զենքերով է հագեցած (որոշ մասնագետների պնդմամբ՝ մոտավորապես 10-15 միջուկային զենք)։

Չնայած իր հարաբերականորեն ավելի փոքր միջուկային զինապահոցի և ռազմական տեխնոլոգիաների պակաս զարգացվածությանը՝ Հյուսիսային Կորեան իրենից վտանգ է ներկայացնում մի քանի պատճառներով։ Առաջինը՝ երկիրն իր միջուկային տեխնոլոգիաներն արտահանելու պատմություն ունի՝ 2000-ականների կեսին օգնելով Սիրիային միջուկային ռեակտոր կառուցել։ Հյուսիսային Կորեան կարող է կրկին որոշել կիսվել միջուկային տեխնոլոգիաներով վտանգավոր երկրների կամ նույնիսկ ահաբեկչական կազմակերպությունների հետ։  Հյուսիսային Կորեան մշտապես սպառնալիքներ է ներկայացրել աշխարհին՝ հրաժարվելով կրճատել միջուկային տեխնոլոգիաները, ինչը ենթադրում է, որ դիվանագիտությունն ու սանկցիաները բավարար չեն լինի զսպել երկրի միջուկային ամբիցիաները։

Եվ վերջապես, Հյուսիսային Կորեան առաջնորդվում է ագրեսիվ ու անկանխատեսելի բռնակալի կողմից։ Կիմ Չեն Ընի ռեժիմի հայտարարությունները վկայում են թշնամիներին չեզոքացնելու համար երկրի միջուկային զենքն օգտագործելու պատրաստակամության մասին։ 

ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազՀունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելուՎարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԱվետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեց
Ամենադիտված