Շտայնմայերը ԵՄ-ին կոչ է արել դառնալ ավելի ուժեղ և համախմբված
ՄիջազգայինԵՄ-ն անհրաժեշտ է դարձնել ավելի ուժեղ և համախմբված՝ երեքշաբթի Ռիգայում Բալթյան երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Շտայնմայերը մասնակցել է Ռիգայում «3+1» ձևաչափով ամենամյա հանդիպմանը՝ Բալթյան երկրների արտգործնախարարների հետ։ Հանդիպման գլխավոր թեման եղել է համագործակցությունը երկրների միջև և մարտահրավերները Եվրոպայում անվտանգության հարցերում։
«Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ ԵՄ-ն դարձնելու ավելի ուժեղ և համախմբված՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- ասել է նախարարը։
Նա նաև կարծում է, որ հանրության մի մասի չբավարարվածությունը ԵՄ գործունեությունից պետք է շատ լրջորեն ընդունել։
«Պետք են վճռական գործողություններ, որպեսզի ԵՄ-ն ավելի արդյունավետ աշխատի ի բարօրություն իր քաղաքացիների»,- նշել է նա: