Ռուսաստանը աղը ներառել է պատժամիջոցային ցուցակում
ՄիջազգայինՌԴ-ի կառավարությունը ընդլայնել է այն մթերքների ցուցակը, որոնց մատակարարումը ԵՄ-ի երկրներից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ այլ պետություններից արգելված է մթերային էմբարգոյի շրջանակում, որը գործում է 2014 թվականի օգոստոսի 7-ից: Կառավարության որոշման համաձայն, որը տեղադրված է իրավական տեղեկատվության պորտալում եւ ստորագրվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից, դրանում ներառվել է աղը, հայտնում է Newsru-ն:
Էմբարգոյի տակ հայտնված ԱՄՆ-ից, Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Ալբանիայից, Իսլանդիայից, Կանադայից, Լիխտենշտեյնից, Նորվեգիայից եւ Չերնոգորիայից Ռուսաստան աղի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի նոյեմբերի 1-ից:
Ավելի վաղ Ռուսաստանին աղի խոշոր մատակարար էր Ուկրաինան, նշում է ՌԲԿ-ն: Ռուսպրոդսոյուզի տվյալներով, Ռուսաստանում սննդի աղի տարեկան պահանջարկը մոտ 1,5-1,6 մլն տ է կազմում: