Ղազախստանի նախագահ Նազարբաեւը իր դուստր Դարիգային սենատոր է նշանակել
ՄիջազգայինԴարիգա Նազարբաեւան նշանակվել է Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի սենատի պատգամավոր, համապատասխան հրամանը հրապարակվել է Նազարբաեւի կայքում:
Դարիգա Նազարբաեւան ծնվել է 1963 թ. մայիսի 7-ին: Ղազախստանի նախագահի ավագ դուստրն է: 2012-ի հունվարին խորհրդարանական ընտրություններից հետո նա դարձել է պատգամավոր ու ղեկավարել Մաժիլիսի՝ սոցիալ մշակութային զարգացման հարցերով հանձնաժողովը: 2014-ի ապրիլին միաձայն ընտրվել է Մաժիլիսի փոխխոսնակ: Սեպտեմբերին նշանակվել է վարչապետի տեղակալ:
Սեպտեմբերի 8-ին Կարիմ Մասիմովը նշանակվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար: Ղազախստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Բախիտժան Սագինտաեւան: Սեպտեմբերի 9-ին Նախագահի հրամանով Սագինտաեւը նշանակվել է վարչապետ:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ձեւավորվել է Ղազախստանի կառավարության նոր կազմը: Վարչապետի տեղակալ է նշանակվել Իմանգալի Տասմագամբետովը, Բերիլ Իմաշեւը նշանակվել է ԿԸՀ նախագահ, նախագահի հրամանով ստեղծվել է կրոնական ու քաղաքացիական հասարակության հարցերով նախարարություն, որը ղեկավարելու է Նուրլան Երմեկբաեւը: