Լուկաշենկոն հանձնարարել է երկու օրվա ընթացքում Մոսկվայի հետ պայմանավորվել գազի գնի վերաբերյալ
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիր է դրել երկու օրվա ընթացքում Ռուսաստանի հետ վերջնական պայմանավորվածության հասնել ռուսաստանյան գազի գնի վերաբերյալ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահը խնդրել է իրեն ավելի մանրամասնորեն պատմել հետագա գործողությունների մասին:
«Որովհետեւ ամեն տարի նման եղանակով այդ խնդիրներին վերադառնալը հավանաբար ընդհանուր առմամբ տխուր է», — հավելել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ դա անթույլատրելի է: Նրա կարծիքով, մարդիկ չպետք է անհանգստանան:
«Որքան էլ բարդ լինի, կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները», — հայտնել է Բելառուսի նախագահը: