Եգիպտոսում ձերբակալել են նախկին նախագահ Մուրսիի եղբորը եւ որդուն
ՄիջազգայինԵգիպտոսում ձերբակալել են նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի եղբորը եւ որդուն: Այս մասին հաղորդել է արաբական «Ալ Յաում աս-Սաբիա»պարբերականը:
Ըստ Gazeta-ի՝ ձերբակալվածներին մեղադրում են «զանգվածային անկարգություններ եւ բողոքի երթեր անցկացնելու կոչեր» հնչեցնելու մեջ:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Եգիպտոսի դատարանը Մուհամմեդ Մուրսիին մահապատժի դատապարտեց 2011 թվականի հեղաշրջման ժամանակ բանտից «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդների զանգվածային փախուստի գործով: Ավելի ուշ՝ 2015-ի հուլիսին, նրա իրավաբանները բողոքարկեցին դատավճիռը:2016 թվականի հունիսին Մուհամմեդ Մուրսին եւ նրա երկու կողմնակիցները ցմահ ազատազրկման դատապարտվեցին՝ Քաթարի օգտին լրտեսության համար: