Լուկաշենկո. Հիլարի Քլինթոնը չի կարող ԱՄՆ նախագահ դառնալ, նա կին է
ՄիջազգայինՀիլարի Քլինթոնը չի կարող ԱՄՆ նախագահ դառնալ, քանի որ կին է:Belta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Կարծում եմ՝ նրա ամբողջ խնդիրն այն է, որ նա կին է: Հավանաբար՝ ինչպես Բելառուսում. եթե մեզ մոտ նախագահը դեկորատիվ լիներ, գեղեցիկ կնոջ կընտրեին»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ամերիկյան հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կին-նախագահ ունենալուն, «եթե անգամ նա փորձառու քաղաքական գործիչ Քլինթոնն է»:
Բելառուսի նախագահն անդրադարձել է նաեւ երկու երկրների դիվանագիտական առաքելությունների խնդրին: Նա նշել է, ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո պետք է կայանա Մինսկում ամերիկյան դեսպանության բացումը: «Անպայման կբացվի: Մենք պայմանավորվել ենք այդ մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Բելառուսի նախագահը նշել էր, որ ընտրություններում Դոնալդ Թրամփը Քլինթոնից կարող է առաջ անցնել 5-7% ձայնով:
ԱՄՆ նախագահի ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են դեմոկրատական Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը: