Քլինթոնը Թրամփի կողմնակիցներին անվանել է «անպարկեշտ խառնամբոխ»
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակից Դոնալդ Թրամփի կողմնակիցների կեսին անվանել է «անպարկեշտ խառնամբոխ»: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ռասիստներ, սեքսիստներ, հոմոֆոբներ, քսենոֆոբներ, իսլամաֆոբներ՝ բոլորին չես կարող թվարկել»,- ասել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով իր ընտրարշավի համար միջոցների հավաքման միջոցառմանը:
Նրա խոսքով՝ «այդ մարդիկ անուղղելի են, սակայն, բարեբախտաբար, նրանք ողջ Ամերիկան չեն»:
Ինչպես հայտարարել է Հիլարի Քլինթոնը, Թրամփի ընտրազանգվածի մնացած մասը հիասթափված են տնտեսական վիճակից և իշխանությունների քաղաքականությունից և «ծարավ են փոփոխությունների»: