Իրանն ու Ռուսաստանը մոտ են Համադանի ավիաբազայի շուրջ համաձայնությանը
ՄիջազգայինԹուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Համադանի ավիաբազայի օգտագործման վերաբերյալ Իրանի ու Ռուսաստանի միջև տարվող բանակցություններում գրանցվել է նոր զարգացում։
Դրանցում քննարկվում է ռուսական ավիացիայի կողմից Համադանի բազան վերստին օգտագործելու հարցը։ Ներկայումս ռուս զինվորականները Իրանում են և քննարկում են այդ հարցը։
Ընդգծվում է, որ կողմերը մոտ են տվյալ հարցի շուրջ համաձայնության գալուն։ Ավելի վաղ ռուսական ավիացիան միայն լիցքավորման նպատակով օգտվել է Համադանի ավիաբազայից՝ Սիրիայում գործող ահաբեկիչների դիրքերին հարվածներ հասցնելու համար։
Օգոստոսին Իրանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ չեղյալ են հայտարարվել ռուսական ավիացիայի թռիչքները Համադանում։