Բաղդադի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 40-ի
ՄիջազգայինԻրաքի մայրաքաղաք Բաղդադում առևտրի կենտրոնի մոտ որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վիրավորների թիվն առնվազն 60 է:
Սեպտեմբերի 9-ին Բաղդադի առևտրի կենտրոններից մեկի մոտ պայթեցվել է ավտոմեքենա, ևս մեկ պայթյուն էլ որոտացել է ավտոկայանատեղիի մոտ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: