Միշել Օբաման հանդիպել է ԱՄՆ-ի երիտասարդ բանաստեղծների հետ
ՄիջազգայինԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հանդիպել է ԱՄՆ-ի երիտասարդ բանաստեղծի հետ, հայտնում է The Huffington Post-ը: Հանդիպումը կայացել է Սպիտակ տանը:
Նստավայր են ժամանել National Student Poets Program-2016-ի հինգ մասնակիցներ: Նրանց ստեղծագործությունները վերաբերվել են ամենատարբեր թեմաների, այդ թվում՝ «Կատրինա» փոթորկի հետևանքներին, մայրենի լեզվի վերացմանը և կրոնական արմատականության սուտ էությանը:
Բացի այդ՝ Սպիտակ տուն են ժամանել բանաստեղծներ, որոնք ավելի վաղ մասնակցել են ուսանողական ազգային ծրագրին: Նրանք պատմել են այն մասին, թե ինչպես է այդ նախագիծը իրենց փոխել:
Ավարտին Միշել Օբաման հայտարարել է, որ քիչ է մնում լաց լինի: Նա շնորհակալություն է հայտնել հյուրերից և ավելացրել, որ հպարտանում է նրանցով: