Գերմանիայի ԱԳՆ-ն արձանագրել է Թուրքիայի հետ հարաբերությունների վատացման մասին
ՄիջազգայինԳերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին վատացել են, արձանագրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Իհարկե, Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին տարիներին ավելի վատ են դարձել: Մենք անցել ենք հերթական սրացման միջով` Թուրքիայիում հեղաշրջման հանդեպ թուրքական կառավարության արձագանքից հետո: Կան շփման բազմաթիվ ոլորտներ, դրանք չեն անհետանա ոչ վաղը, ոչ վաղը չէ մյուս օրը»,- ասել է նախարարը:
Ընդ որում, նրա խոսքով, Թուրքիան շարունակում է մնալ կարևորագույն շրջան միգրացիոն ճգնաժամի լուծման համար:
«Թուրքիան շարունակում է մնալ կարևորագույն երկիր ամբողջ տարածաշրջանի համար: Առաջին հերթին 2.5 մլն փախստականների պատճառով, ում Թուրքիան ընդունում է»,- ասել է նախարարը:
Շտայնմայերը նշել է, որ մի բան պարզ է` առանց Թուրքիայի չի լինի լուծել ոչ մի ճգնաժամ տարածաշրջանում, և այդ պատճառով երկու երկրները պետք է զբաղվեն այդ շփումների մեղմացմամբ: