Շթայնմայեր. ՌԴ-ն ու ԱՄՆ-ն քննարկում են Սիրիայում 10 օրով հրադադար հաստատելու հարցը
ՄիջազգայինԱՄՆ-ն եւ Ռուսաստանը քննարկում են Սիրիայում հրադադար հաստատելու հարցը, որը կարող է 7-10 օր տեւել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Հիմա ամենակարեւորը Հալեպում մարդասիրական հրադադարն է, ուզում ենք, որ այն 48 ժամից ավելի տեւի: Ներկայում 7-10 օր ժամկետով հրադադար հաստատելու շուրջ բանակցություններ են տարվում»,- Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի համաժողովի ժամանակ ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Ժնեւում անցկացվող բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: