Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն հրաժարական է տվել
ՄիջազգայինՎրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին բավարարել է փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հրաժարականի մասին դիմումը, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Կալաձեն որոշել է առաջադրվել խորհրդարանում, այդ պատճառով էլ, համաձայն օրենքի, նա հրաժարական է տվել: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին:
«Այսօրվանից ես այլևս ձեր նախարարը չեմ: Ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել: Իմ համար այս ամենը մի փոքր հուզիչ է»,- ասել է Կալաձեն` դիմելով աշխատակիցներին:
Նա շնորհակալություն է հայտնել նախարարության բոլոր աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ հպարտ է նրանց հետ աշխատելու հնարավորություն ունենալու համար: