Եվրամիությունը որոշել է Brexit-ի խնդրով բանակցորդների «եռյակը»
ՄիջազգայինՈրոշվել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit ) շուրջ առաջիկա բանակցություններում Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները՝ ֆրանսիացի Միշել Բառնիեն՝ Եվրահանձնաժողովից եւ բելգիացիներ Դիդիե Սեուսը եւ Գի Վերհոֆստադտը՝ համապատասխանաբար Եվրախորհրդից եւ Եվրախորհրդարանից: Այդ մասին սեպտեմբերի 9-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵՄ-ի ինստիտուտների մի աղբյուր:
«Brexit-ի խնդրով ԵՄ-ի բանակցային «եռյակը» որոշված է՝ նախկին եվրակոմիսար Բառնիեն, Եվրախորհրդի առաջին նախագահ Հերման վան Ռոմպեյի կաբինետի նախկին ղեկավար Սեուսը եւ Եվրախորհրդարանի լիբերալ դեմոկրատների խմբակցության ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Մեծ Բրիտանիայում հուլիսի 23-ին հանրաքվե է կայացել ԵՄ-ին անդամակցության շուրջ: Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9 տոկոսը: