Հայաստանն ու ԱՄՆ-ը պայքարելու են միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ
ՄիջազգայինՍեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ Կառավարության եւ ԱՄՆ Կառավարության միջեւ Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացման ստորագրման արարողությունը:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Լրացումը նպատակաուղղված է զարգացնելու եւ ընդլայնելու միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ–ամերիկյան համագործակցությունը: