Թուրքիան հավատում է, որ կարող է համաձայնության գալ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում
ՄիջազգայինԹուրքիան հավատում է, որ կկարողանա ԵՄ-ի հետ համաձայնության գալ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն՝ Անկարայում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է AP-ն:
Նրա խոսքով Անկարան այլընտանքային առաջարկություններ է արել, որպեսզի փոխհամաձայնության գա ԵՄ-ի հետ: «Ես հավատում եմ, որ նման փոխըմբռնման դեպքում կկարողանանք հաղթահարել խնդիրները»,- ասել է նա: Չավուշօղլուն նշել է վիզային ռեժիմի ազատականցման մասին համաձայնագրի համար «ճանապարհային քարտեզի» մշակման անհրաժեշտությունը, հայտնել է Reuters–ը: Ընդ որում նա նշել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Թուրքիայում սիրիացի փախստականների համար հումանիտար օգնության տրամադրումը: