Իսպանիայում առնվազն երկու մարդ է զոհվել ռելսերից գնացքի դուրս ընկնելու հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն երկու մարդ է զոհվել Իսպանիայի հյուսիսի Գալիսիայի ինքնավար հանրակցությունում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Voz de Galicia. թերթը:
«Առնվազն երկու մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են»,-հրատարակությունը մեջբերում է տեղի ոստիկանության տվյալները:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկաթուղային շարժակազմի մի քանի վագոններ տեղական ժամանակով ժամը 09-30-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:30-ին) ռելսերից դուրս են ընկել կայարաններից մեկից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: