Չինաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները
ՄիջազգայինՉինաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները: Այս մասին նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային հանրության առարկությունները, իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները: Չինաստանի կառավարությունը վճռականորեն դեմ է համանման գործողություններին, նշված է հայտարարության մեջ:
«Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ձեռք բերումը, միջուկային զենքի տարածման կանխումը, Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության պաշտպանությունը Չինաստանի անսասան դիրքորոշումն է: Մենք Հյուսիսային Կորեային վճռականորեն կոչ ենք անում պահպանել ապամիջուկայնացման խոստումները, հետեւել ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերին եւ դադարեցնել ցանկացած այնպիսի գործողություն, որը կարող է իրավիճակը խորացնել»,– նշված է հայտարարության մեջ:
Չինաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը եւ վեցակողմ բանակցությունների ճանապարհով կարգավորել գոյություն ունեցող խնդիրները: