ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի հարցով արտահերթ նիստ կհրավիրի
ՄիջազգայինՄԱԿ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 9-ին, ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Կորեայի հարցով արտահերթ նիստ կհրավիրի։ Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իրենց աղբյուրները։
ՄԱԿ–ին նման խնդրանքով դիմել են Հարավային Կորեան, Ճապոնիան եւ ԱՄՆ–ը, Փհենյանի իրականացրած միջուկային փորձարկումներից հետո, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան ավելի վաղ հաստատել էր միջուկային փորձարկումների անցկացման փաստը։