Իսպանիայի հյուսիս-արևմուտքում և Պորտուգալիայում մոլեգնում են անտառային հրդեհները
ՄիջազգայինԻսպանիայում և Պորտուգալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել իսպանական Գալիսիա ինքնավար համայնքում, որտեղ վերջին մի քանի օրվա ընթացքում կրակը ընդգրկել է 6․1 հազար հեկտար անտառ, հայտնում է El Progreso պարբերականը:
Ներկայումս Գալիսիայում գրանցվել է 4 խոշոր հրդեհ: Օիմբրա համայնքում, որը գտնվում է Պորտուգալիայի սահմանում, այրվել է 1․5 հեկտար անտառ: Կրակը սպառնում է հասնել բնակելի տներին:
Պորտուգալիայում ակտիվ են մնում 7 օջախ: Վերջին 2 օրում Վիլա Ռեալ շրջանում ոչնչացվել է 15 հազար հեկտար անտառ: Վտանգ կա, որ կրակը կհասնի բնակելի տներին: Հրդեհն հանգցնելու համար ներգրավված են 3 հազար հրշեջ: Վնասվել է նաև Peneda Gerˆs ազգային պարկը: Գիշերվա ընթացքում այդ շրջանի բնակավայրերից տարհանվել են բնակիչները: